Մեր մասին
Թվինզն առողջությունը, էկոլոգիապես մաքուր պրոդուկտները, եզակի դիզայնը գնահատող մարդկանց համար է, ովքեր հավատում են, որ ձեռքով պատրաստված իրերը հոգի ունեն։
— Բաբկեն Խաչատրյան
Համահիմնադիր
Թվինզի յուրաքանչյուր պրոդուկտ անհատապես մոդելավորված է, ձեռքով պատրաստված, թեստավորված և փաթեթավորված։ Մեր ակնոցների համար մենք ընտրում ենք լավագույն փայտատեսակները, բարձրորակ մետաղական դետալներ, ամենաորակյալ փաթեթավորումը։ Ավելի քան 60 արտադրական գործընթաց է պահանջում լավագույն որակը ստանալու համար։
Շրջանակները և ամուր են, և ճկուն, պաշտպանված դեֆորմացիայից, խոնավությունից և արևի ազդեցությունից։ Բոլոր շրջանակները մշակվում են 3 բնական բաղադրիչ ունեցող յուղով, ինչի շնորհիվ ակնոցը հիպալերգիկ է, իսկ հպումը մաշկին՝ հաճելի։ Բոլոր պրոդուկտները թեստավորված են։
Թվինզն աշխարհահռչակ Carl Zeiss Vision-ի հավաստագրված գործընկերն է, որը համարվում է ոսպնյակների արտադրության ոլորտի առաջատարը և ունի 170 տարվա պատմություն։ Zeiss ոսպնյակների շնորհիվ Թվինզ ակնոցները 100%-ով պաշտպանված են ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Մենք շարունակաբար աշխատում ենք ակնոցների նոր մոդելներ, ինչպես նաև փայտե աքսեսուարներ ստեղծելու վրա, և այս պահին մեր օնլայն խանութում ունենք ավելի քանի 30 մոդել։