Վերադարձի քաղաքականություն
Վերադարձ/Փոխանակում
«Թվինզ» ՍՊԸ-ն իրականացնում է ապրանքի ստացման օրվանից 14 օրյա ժամկետում վերադարձի/փոխանակման քաղաքականություն՝ համաձայն գործող ՀՀ օրենսդրության:
Ապրանքի վերադարձի համար կատարեք հետևյալ քայլերը՝
– Ուղարկեք էլ. նամակ info@twinz-eyewear.com հասցեին՝ Ձեր դիմումով և պատճառաբանությամբ,
– Լուսանկարեք ապրանքը և ուղարկեք այն մեր գրասենյակ՝ ՀՀ, Գյումրի, Ռուսթավելի 52 հասցեով, պարտադիր նոր/չօգտագործված վիճակում,
- Կցեք Ձեր գնման/ստացման ապացույցը,
- Փոխանակման/Վերադարձի որոշման մասին ծանուցում ստացեք էլեկտրոնային փոստով:
Նշումներ:
Խնդրում ենք տրամադրել Ձեր վերադարձի առաքանու հետևելու համարը: Հետադարձ առաքումները պետք է կատարվեն նույն եղանակով, որով ստացվել է ապրանքը և Ձեր անձնական միջոցներով:
Անհատականացված և/կամ եզակի ապրանքները ենթակա են վերադարձի/փոխանակման միայն գնի նվազեցման պայմանով, որը սահմանվում է Twinz-ի կողմից յուրաքանչյուր առանձին դեպքի համար:
Twinz-ը վերապահում է գնի նվազեցման իրավունքը, եթե վերադարձված ապրանքը օրիգինալ վիճակում չէ, բաղադրիչները բացակայում են կամ վնասված են:
Twinz-ը կվերադարձնի ապրանքի գումարը մեր գրասենյակում ապրանքը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: