Մեր պատմությունը
Թվինզն առողջությունը, էկոլոգիապես մաքուր պրոդուկտները, եզակի դիզայնը գնահատող մարդկանց համար է, ովքեր հավատում են, որ ձեռքով պատրաստված իրերը հոգի ունեն։
-Բաբկեն Խաչատրյան
Համահիմնադիր

Ինչպես ամեն ինչ սկսվեց․․․
2010-ականների սկզբին գյումրեցի երկու եղբայներ՝ Բաբկենը և Դավիթը (ովքեր երկվորյակներ չեն, ինչպես կարող է թվալ բրենդի անունից), որոշեցին նոր կյանք տալ իրենց բակում երկար տարիներ աճած, բայց ցավոք չորացած թթենուն, որը ստիպված էին կտրել։
Դավիթը (ով այժմ ղեկավարում է արտադրական պրոցեսն ու սովորեցնում թիմի ավելի երիտասարդ անդամներին) պատրաստեց առաջին փայտե ակնոցը, և ծնվեց բրենդ հիմնելու գաղափարը։
Երեք տարի տևած փորձարկումներից հետո, 2014-ին, հիմնվեց Թվինզ ընկերությունը, որը բարձրորակ փայտե աքսեսուարներ էր արտադրելու։
Թվինզ անունը խորհրդանշում է ակնոցի երկու մասերը, որոնք միմյանց աջակցում ու ձեռք են մեկնում ինչպես երկվորյակներ (անգլ․ twins` երկվորյակներ)։
Այժմ Թվինզը Գյումրու սրտում վինտաժ ոճի արվեստանոց ունի՝ լի արվեստի և ստեղծարարության մթնոլորտով։

Մեր Գործընկերները





